Ալիև բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի…

367

Ալիև բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «էն որ գրել էի վաղը այսօր եղավ։ Ու մտածեք թէ ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին»։

Նշենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ նահանջել ենք և, որ որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Հովհաննիսյանը գրել էր «Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»։ Նշված հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է։

 

Ալիև բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի…

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Вторник, 20 октября 2020 г.