Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնել. ՀՅԴ գործիչ

467

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ՀՅԴ գրասենյակում: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, քննարկումները շարունակվել են, փորձել են ճշտել միմյանց դիրքորոշումներն ու անելիքները:

«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնել: Գնահատականներից այս պահին զերծ եմ մնում», — ասաց նա:

Հանդիպումից դուրս եկած «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ ասաց, որ խոսելու շատ բան կա, ավելի ուշ անպայման կխոսի: