Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովին

106

Կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կհանդիպի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Նախատեսված է ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպում։ Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների իրականացումը», – նշեց Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։