Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

1234

Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, հայտնում է արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը (AFAD):
AFAD-ի տվյալներով ՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։

 

 

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների փոխանցմամբ ՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում։ Տուժածների և նյութական վնասի մասին առայժմ տեղեկություններ չկան: