Infoteka24. Ահաբեկիչներին տեղափոխելու համար Տրիպոլիից Ստամբուլ է ժամանել մարդատար օդանավ

113

Fligtradar24 համակարգի օգնությամբ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 2-ին ժամը 02:55-ի սահմաններում Լիբիայի Տրիպոլի քաղաքից Թուրքիայի Ստամբուլ քաղաք է ժամանել Airbus A-319-112 ուղևորատար օդանավը, որը պատկանում է լիբիական Wings Airlines LWA100 / YL100 ավիաընկերությանը, փոխանցում է Infoteka24-ը:

Այդ չվերթից հետո` ժամը 03:10-ի մոտակայքում Ստամբուլից Բաքու է մեկնել Turkish Turkish Airlines TK338 / THY8DV ընկերության Airbus A330-303 ուղևորատար օդանավը:

Հավանաբար, այս չվերթով Լիբիայից Ադրբեջան են տեղափոխվել ահաբեկիչներ Արցախում հայերի դեմ կռվելու համար:

Հիշեցնենք, որ Արցախում Ադրբեջանի զինված ուժերից բացի, հայերի դեմ կռվում են թուրքական, արաբական, պակիստանյան և այլ ազգությունների ահաբեկիչներ: Պարզվել է, որ Թուրքիան կարևոր դեր ունի ահաբեկիչներ Արցախ տեղափոխելու հարցում, որն իր հովանու ներքո ահաբեկիչներին Սիրիայից, Լիբիայից և այլ վայրերից տեղափոխում է Ադրբեջան, իսկ այնտեղից էլ՝ Արցախ հայերի դեմ կռվելու համար: