«Ես պնդում եմ, որ մենք կարիք ունենք ամբողջ Հայաստանով մեկ ունենալու զորամիավորումներ, որպեսզի կարողանանք զսպել Թուրքիային և Ադրբեջանին».Ժիրինովսկի

948

Քաղաքական ակտիվիստ Սարգիս Տեր — Եսայանը ֆեյսբուքյան գրառում է կտարել, որով անդրադարձել է Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վերջերս արած հայտարարությանը.

«Թուրքերը Հայաստանի պատամական հողերի վրա են ապրում։ Նույն Արարատ սարը, Սուրմալուն, Կարսը, Արդահանը մենք են տվել նրանց։ Իսկ Նախիջևանն ու Ղարաբաղը Լենինը նվիրել է Ադրբեջանին` կերոսինի դիմաց։ Բայց հիմա կուզեի խոսենք վրացիներից։ Վրաստանն ի՞նչ պետություն է, որ կարողանա օդը փակել Հայաստան տեղափոխվող բեռների համար։ Ես պնդում էի, որ Վրաստանը պետք է մասնատեինք դեռևս 2008թ.-ին։

Վրաստանն արհեստական պետություն է։ Իսկ հիմա նրանք մեր վրա օդն են փակում ու մենք նույնիսկ Գյումրիի մեր ռազմաբազա չենք կարողանում ռազմական բեռներ փոխադրենք։ Այն ժամանակ պետք է մեր զորքերը հասնեին Թբիլիսի։ Հիմա, պետք է ճնշենք վրացիներին, որ օդը բացենք Հայաստան դեսանտ ուղարկենք։ Ես պնդում եմ, որ մենք կարիք ունենք ամբողջ Հայաստանով մեկ ունենալու զորամիավորումներ, որպեսզի կարողանանք զսպել Թուրքիային և Ադրբեջանին»,-ասել է Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։