Վարչապետի նամակից հետո խորհրդակցությունները սկսվել են. Ռուսաստանը արդեն իրականացրել էր գործողություններ. Վ.Հարությունյան

889

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Հարությունյանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են խորհրդակցությունները: Դրանց արդյունքում կորոշվեն Ռուսաստանի միջամտության չափը, տեսակը և անհրաժեշտությունը:

«Այնպես որ ամեն ինչ ընթանում է իր հունով՝ ստեղծված իրավիճակին համապատասխան: Նոր չէ, որ ռուսական կողմը պիտի իրականացնի գործողություններ, նա արդեն իրականացրել է»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը:

Վերջին օրերին ամենաքննարկված այդ և այլ հարցերի շուրջ ՀԺ-ի զրույցը Վաղարշակ Հարությունյանի հետ՝ սկզբնաղբյուր կայքում։