Ռազմաճակատ մեկնելու պլաններ չունեմ. Ռուստամ Բադասյան

187

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք առաջնագիծ մեկնել, արդյո՞ք նախարարությունում ջոկատ կազմվելու է, ասաց, որ կան ՔԿՀ բազմաթիվ քրեակատարողական ծառայողներ, ովքեր զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը, զինվորագրվածներ ունեն նաև ԴԱՀԿ-ից:

Իր մեկնելու մասով Բադասյանն ասաց, որ դեռ նման պլաններ չունի. «Եթե անհրաժեշտություն լինի, ես պատրաստ եմ հայրենիքի պաշտպանությանը մասնակցել այն ծավալով, որով անհրաժեշտ կլինի, որևէ խնդիր չկա»:

Ինչ վերաբերում է իր տեղակալին, Բադասյանը հայտնեց, որ վերջինս ռազմաճակատ մեկնել է միայնակ։