Բերձորի ուղղությամբ առաջնագծում հայկական կողմին հաջողվել է գրավել ռազմական նշանակության 1 բարձունք. ոչնչացվել է 1 ՀՄՄ և 1 զինվորական բեռնատար

1199

Այսօր մարտական գործողությունների արդյունքում, Բերձորի ուղղությամբ առաջնագծում հայկական կողմին հաջողվել է գրավել ռազմական նշանակության 1 բարձունք։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը և հավելել.-«Թշնամին թողնելով 12 դի խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։ Մեր հրետանային դիպուկ կրակով ոչնչացվել է 1 ՀՄՄ և 1 զինվորական բեռնատար։
Բերձորի ուղղությամբ առաջնագծում իրավիճակը ամբողջովին վերահսկվում է մեր կողմից։
Թուրքը Բերձոր ոտք չի դնելու
ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ»: