Շուշիի դիվերսիոն խմբերի վերացման տեսանյութը. wargonzo

2011

@wargonzo նախագիծը Սեմյոն Պեգովի հետ հրապարակել է՝ Շուշիի տակ հակառակորդի դիվերսիոն խմբի վերացման տեսանյութը:

«Անմիջապես մեր կողքին ընթանում է հրաձգային մարտը։ Շարունակվում է դիվերսիոն խմբի ոչնչացումը։ Նրանց գործողությունների տրամաբանությունը պարզ է. նրանք փորձում են դուրս գալ շրջապատումից։ Նրանց տեղաշարժը դիտարկվում է օդից։ Տղաները հետեւում են ճանապարհին՝ ցանկացած վայրից կարող է դուրս գալ դիվերսիոն ձեւավորումը»,- ասում է Պեգովը տեսանյութում։

Հիշեցնենք, ոչ ԱՀ պաշտպանության բանակն այսօր տեղեկացրել էր, որ տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել են: Մասնավորապես Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: