Ստեփանակերտը հրթիռակոծությունից հետո. զոհվել է քաղաքացիական 3 անձ. Լուսանկարներ

99

Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո:

Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է, հայտնում են Արցախի արտակարգ իրաիճակների պետական ծառայությունից։

Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:

Արցախի փրկարար ուժերը դիերը հանել են փլատակների տակից:

Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: