Արցախի համար պայքարող հազարավոր քաղաքացիները շարժվեցին դեպի կառավարություն /Լուսանկարներ/

323

Ազատության հրապարակում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է ժամերի ընթացքում լուծեն Նիկոլ Փաշինյանի ու իր խունտայի հեռացումը. «Պատերազմի ողջ ընթացքում մենք ունեցել ենք ոչ թե գլխավոր գերագույն հրամանատար, այլ գլխավոր գերագույն խրտվիլակ, ով ամեն կերպ խոչընդոտեց սահմանում կռվող զինվորին ու բանակին: Զորահավաքին զուգահեռ ասում էր ցավոտ զիջումների մասին: Գյուղապետերին ու քաղաքապետերին ջոկատներ ձևավորել, երբ մենք պետք է ունենայինք կանոնավոր բանակ: Երևանի քաղաքապետ սուպեր մամայի գլխավորությամբ ժողովուրդը պետք է կռվեր»:

Սաղաթելյանը հայտարարեց, որ պատերազմում պարտվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ մյուսները պայքարում են կորցրածը հետ բերելու համար. «Քանի որ վարչապետը փախած է, կառավարությունը մատնված է անգործության, մենք երթով շարժվում ենք դեպի կառավարություն:

ԱԺ-ն ժամերի ընթացքում պետք է հրավիրի արտահերթ նիստ ու հեռացնի Նիկոլ Փաշինյանին: Այս պայքարը չի կանգնելու, ինչքան ուզում է ձերբակալի, ճանապարհները փակի, որ մարդ չգա: Բոլորը կգան ձեր տուն, եթե չհասկանաք:

Նիկոլ, դու ժողովրդի արժանապատվությունն ու ինքնասիրությունն ես ծախել: Դու այս ժողովրդի չարիքն ես, գլուխդ կախիր ու առանց արյուն հեռացիր»:

«Նիկոլ հեռացիր»,-վանկարկեցին հազարավոր քաղաքացիները:

 

 

 

  • 0
    Shares