Ունենք 4 օր և հնարավոր է ինչ-որ բան փոխել, վերաբանակցել, եթե մենք ունենանք նոր բանակցող. Ռուբեն Մելիքյան

191

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmDaily.am-ը զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

-Պարոն Մելիքյան, այս պահին Քարվաճառի, Շուշիի բնակիչները հավաքում են իրենց իրերը, որպեսզի լքեն իրենց բնակավայրերը: Նրանք փաստացի այս պահին անտուն են մնացել և գնալու տեղ չունեն: Ի՞նչ ճակատագիր է սպասվում նրանց:

-Ես չգիտեմ, այդ հարցը պետք է տալ այն մարդուն, ով հանձնել է հողերը: Բոլորս էլ գիտենք, թե ով է այդ հարցի այս պահի պատասխանատուն: ես այն համոզմանն եմ, որ ունենք 4 օր և հնարավոր է ինչ-որ բան փոխել, վերաբանակցել, եթե մենք ունենանք նոր բանակցող: Մենք ունեցել ենք ղեկավար, պայմանական ասած` վարարոդ, որը ջարդուփշուր է արել մեր պետության ավտոմեքենան: Ինչ իրավունք ունի նա շարունակել լինել վարորդ:

-Ստորագրված համաձայնագրի իրավական կողմը ո՞րն է, վարչապետը կարո՞ղ էր այն ստորագրել:

-Դրա մասին շատ է խոսվել, դա միանշանակ լիազորությունների վերազանցում է: Վարչապետը նման լիազորություն չունի:

-Եթե վարչապետը հրաժարական տա, ստորագրությունը հետ կանչելու հնարավորություն կա՞:

-Ես հակված եմ հավատալու, որ դեռևս հնարավորություն կա վերաբանակցելու: Իրավիճակը գնահատում եմ հետևյալ կերպ` գործ ունենք մարդկանց երկու խմբերի հետ, իրական մարդկաց, որոնք այս պահին հրապարակներում են, և ֆեյքերի հետ, որոնք համացանցում փորձում են իրականությանը չհամապատասխանող, ամոթալի կարծիք ստեղծել, թե իբր հայ ժողովուրդը պաշտպանում է հող հանձնած դավաճանին, որն իրականության հետ կապ չունի:

-Ինչ է սպասվում Արցախում մեր զորքին, նրանք հետ են գալու այստեղ ծառայե՞ն:

-Չեմ կարող ասել: