Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարը հայտնել է, թե ինչ ազգություն ունի

2012

Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ ինքն ազգությամբ տաբասարանցի է ու կապ չունի հակամարտող կողմերի ազգությունների հետ:

«Եթե բոլորին դա այդքան հետաքրքիր է, ապա ասեմ, որ ես ծնվել եմ Դաղստանում, ազգությամբ տաբասարանցի եմ»,-ասել է նա:

Տաբասարանցիները Դաղստանի ամենահին ազգերից են, ապրում են հանրապետության հարավ-արևելյան մասում:

Մուրադովը հավելել է, որ իր համար հակամարտության գոտում ազգությունը կարևոր չէ, ինքը կատարելու է իր զինվորական պարտքը: