Երբ հայկական ուժերը մտան հետ, ու ներթափանցած հրոսակախմբից մի քանի տասնյակ մարդ էր ողջ, Հարությունյանը Ստեփանակերտում արհեստական խուճապ տարածեց. Տեր-Նակալյանը՝ Շուշիի մասին

235

Շուշին հանձնվել է, ոչ թե ընկել, դատարանի բակում հայտարարեց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը:

«Երբ հայկական ուժերը մտան հետ, ու ներթափանցած հրոսակախմբի մի քանի տասնյակ մարդ էր ողջ մնացել, Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում արհեստական խուճապ տարածեց՝ հայտարարելով ծերերի, կանանց էվակուացիա: Ստեփանակերտում ծեր ու կին չէր մնացել, հետո ասաց՝ «ես տի պեն չեմ ասել, ես ասել եմ՝ մենակ հոսպիտալը բան արեք»: Ո՛չ, ավտոբուսները մտնում էին Ստեփանակերտի բակեր, ասում էին, որ էվակուացիա է», — ասաց նա: