Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ Աշոտ Մինասյանին ձերբակալելու որոշման իրավաչափության վերաբերյալ որոշում կայացնելու. ուղիղ

171

Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում ազատամարտիկ, երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը քննեղ դատական նիստը։

Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ եկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտից, որտեղ Աշոտ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվում.

«Փորձել են ամեն ինչ անել, որ ձերբակալման հետ քննվի նաև կալանավորման հարցը: Այդպես է եղել Արսեն Բաբայանի գործով և այլ բազմաթիվ գործերով, դա ինձ համար տհաճ էր, որ նման կերպ կարելի էր անել, որովհետև, երբ ինձ հետ ԱԱԾ-ից կապ հաստատեցին, ես հարց տվեցի՝ արդյո՞ք խոսքը վերաբերում էր մեղադրանք առաջադրելու և կալանավորման միջնորդությանը, ասացին՝ ոչ, և գնում ներկայանում ես, այսպիսի գործողություներ են լինում: Երբ քննչական մարմինը ստիպված է լինում նման հնարքների դիմել, դա միայն խոսում է քաղաքական գործընթացի մասին»,- նշեց նա: