Նոր մարտի 1 չի լինելու, ստորագրի հրաժարականդ ու գնա. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)

1177

Գիշերվա կեսին մեր երկրի գերագույն գլխավոր մարդասպանը կոչ արեց իր կողմից ստեղծված բանդաներին հաշվեհարդար տեսնել հայ ժողովրդի նկատմամբ, տեսաուղերձում ասել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

«Գերագույն գլխավոր մարդասպանը, որի ապաշնորհության ու դավաճանության պատճառով միայն այս տարվա ընթացքում արդեն 1500 հայ է մահացել կորոնավիրուսից, շուրջ 500 հայորդի է զոհվել պատերազմում, 10 հազարը՝ վիրավորվել կամ անդամալույծ դարձել, 100 հազար փախստական, թուրքին հանձնված հայրենիք, քանդված գերեզմաններ ու պղծված եկեղեցիներ ունենք, այդ գերագույն գլխավոր մարդասպանը նորից արյան կարիք ունի», — նշել է նա:

Մխիթարյանը հիշեցրել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին ուղղված սպառնալիքներ մասին.

«Եթե այնպիսի անտերության եք մատնել այս երկիրը, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չեն կարող ապահովել ձեր անվտանգությունը, ես խոստանում եմ՝ ռազմաճակատից վերադարձած իմ ընկերների հետ խմբեր կկազմենք ու կգանք ձեր տների մոտ՝ ձեզ հսկելու: Տեսնեմ՝ որ մեկը բախտը կփորձի սպառնալ ձեզ»:

Նա «Իմ քայլը» խմբակցության մանդատ կրողներին կոչ է արեց դուրս գալ խմբակցությունից, բայց մանդատները վայր չդնել, որովհետև, նրա խոսքով, դեռ մեղքերի քավության ճանապարհ պետք է անցնել: Մխիթարյանը հրաժարականի կոչ է արել նաև կառավարության անդամներին:

«Եթե չեք գրում՝ դուք ստորագում եք Փաշինյանի գիշերվա ստատուսի տակ», — ասել է նա՝ վարչապետին հորդորելով Հրայր Թովմասյանի տված գրիչով ստորագրի հրաժարականի դիմումը:

«Նոր մարտի 1 չի լինելու, մոռացիր, Նիկոլ», — ընդգծել է նա: