Արծրուն Հովհաննիսյան սուբյեկտը 44 օր շարունակ բոլորիս ոչխարի տեղ է դրել․ Մելիքյան

138

Այս ազգային աղետի «կերտման» գործում շատ մեծ է՝ ներկայում «դագդիգագան» նահանջի դիմած Արծրուն Հովհաննիսյանի դերը։ Այդ սուբյե՛կտն է բոլորիս ոչխարի տեղ դրել 44 օր շարունակ, բթացրել մեր զգոնությունը՝ հնարավոր դարձնելով գերագույն գլխավոր դավաճանությունը հայկական Էլչիբեյի կողմից։

Արծրունն իր անձնական էջին այս պահին ունի շուրջ 646 հազար հետևորդ, և վստահ եղեք՝ մի օր նա իր էջը կրկին օգտագործելու է շահույթ ստանալու նպատակով՝ որպես հսկայական գովազդային հարթակ։

Ինչպե՞ս է ձևավորվել այդ հսկայական տեղեկատվական հարթակը։ Ոչ թե Արծրունի մասնավոր, այլ պետական կարգավիճակի շնորհիվ։ Այդ դեպքում ինչու՞ պետք է նա շարունակի կառավարել այդ հարթակը։

Ուստի առաջարկում եմ, որ մեր ՊՆ-ն պահանջի նրանից փոխանցել օգտահաշիվը պետությանը։

Առաջարկում եմ նաև այս գրառումը տարածել #ոչխարըդուես2020 հեշթեգով։

Ռուբեն Մելիքյան