Փաշինյանի՛ն հարցրեք՝ համընկնում էին մեր տեսակետներն Արցախի հարցում թե՞ ոչ. Շարմազանով

196

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպում ունեցավ արտախորհրդարանական ուժերի հետ, այդ թվում՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց’ ստացել են հրավեր, թեման եղել է Արցախը։ Շարմազանովը վերահաստատեց՝ ՀՀԿ-ն ինչպես և նախապես հայտարարել էր, սառեցնում է ներքաղաքական օրակարգը և կանգնում Հայաստանի և Արցախի կողքին։

Շարմազանովի խոսքով՝ մեր երկրի համար պատմական ու բարդ ժանակաշրջան է, ուստի չպետք է առաջնորդվել ներքաղաքական շահերով։