Ռուսաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Զոհրաբ Մնացականյանի հետ

120

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլալ Պատրուշևը Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունից:

Կողմերը հաստատել են, որ  շարունակելու են ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու  ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, ինչի արդյունքում ընդունվել է հայտարարություն: