Ես սգում եմ մեր քաջարի մարտիկների համար, ովքեր սեփական կյանքով պաշտպանեցին մեր ինքնությունը. Նիկոլ Փաշինյան

255

Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր սեփական կյանքով պաշտպանեցին մեր ինքնությունը: Այս մասին իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խոնարհվում եմ հատկապես նրանց մայրերի առաջ: Նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը»,-ասաց նա: