Ռուսական կողմն ուսումնասիրում է Հայաստանի ուղղությամբ հարվածների մասին տեղեկությունները

120

Ռուսական կողմն ուսումնասիրում է այսօր հայտնված ինֆորմացիան Հայաստանում մարտական մեքենայի խոցման մասին, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք մշտապես կապի մեջ ենք հայկական կողմի հետ: Դուք գիտեք, որ նախարար Շոյգուն մշտապես կապի մեջ է երկու երկրների իր գործընկերների հետ: Այդ ինֆորմացիան ստուգվում եւ վերլուծվում է», ասել է Պեսկովը:

Հարցին՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմները գործի կդրվեն, եթե այդ ինֆորմացիան հաստատվի, նա առաջարկել է սպասել արդյունքներին: