Որ դեպքում է Հայաստանը դիմելու ՀԱՊԿ-ին. Պարզաբանում է վարչապետի խորհրդականը

147

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը կդիմի բոլոր միջոցներին, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը: Դա վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին դիմելուն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում է Հայաստանը դիմելու ՀԱՊԿ-ին, եթե հաշվի առնենք այն, որ Ադրբեջանն արդեն հարված հասցրել է Հայաստանի տարածքում, ինչը հաստատում է նաև Բաքուն:

«Երբ որոշում ընդունվի ռազմաքաղաքական իշխանության կողմից, այդ մասին կհայտարարվի»,-ասել է նա: