Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնեմ խոցումներս. հակառակորդի 7 տեխնիկա խոցած զինվոր (Տեսանյութ)

119

Երբ մենք կանգնած էին սահմանին, գիտեինք, որ պիտի պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանն, ով խոցել է հակառակորդի 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ։

«Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկն ինչ-որ մի բան ներդրել է ու գտնում ես քո ուզածը, դա մի մեծ ուրախություն է պարգևում, երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝ «տղերք, էսօր էլ չմրսեցինք», մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը մի մեծ ուժ է, որով չես վախենում թշնամուց ու միշտ առաջ կգնաս», — ասաց հերոս զինվորը։

Նա նշեց՝ չի պատրաստվում սահմանափակվել իր խոցած թվերով։

«Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները», — ասաց Հարություն Դոխոյանը։