Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը մոտ է համաձայնությանը. Լավրով

495

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը մոտ են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի շուրջ համաձայնության գալուն: Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա շեշտել է, որ հրադադարի ռեժիմի գործարկման համար անհրաժեշտ է վերահսկողության մեխանիզմի ստեղծում: Նախկինում ընդունված փաստաթղթերը թույլ չէին տալիս արմատապես փոխել իրավիճակը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և նրա գործընկերները՝ Ադրբեջանից և Հայաստանից,ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ:

«Հուսով եմ, որ նման մեխանիզմը կհամաձայնեցվի շատ մոտ ապագայում»,- ասել է Լավրովը: