Քննարկվել են Արցախի հետ կապված հարցեր. Շարմազանովը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

450

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ:

Հանդիպումը փակ է եղել, և հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվել:

Հանդիպումից հետո ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել են Արցախի հետ կապված խնդիրներ: ՛՛Եղել է փակ հանդիպում, և ես լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնելու, եթե Կառավարությունը հարկ համարի, կհրապարակի՛՛,-նշել է նա:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նույնպես չպատասխանեց լրագրողների հարցերին, նա միայն ասաց, որ հանդիպումը փակ էր, և ինքը մանրամասներ ներկայացնել չի կարող: