Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

543

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝  Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու քիչ առաջ Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ  հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։

Փորձեցինք լուրը ճշտել վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանից:

«Ես նման տեղեկություն չունեմ»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց վարչապետի մամլո խոսնակը:

Քիչ առաջ, սակայն, 168․am—ը արձանագրել է, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս Կառավարության շենքից։