Վարչապետի խոսնակը չգիտի՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Արցախի երկու նախկին նախագահներին, թե ոչ

124

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկություն չունի, թե ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք հանդիպել է Արցախի երկու նախկին նախագահների հետ թե ոչ։

Մասնավորապես, մամուլում շրջանառվում է տեղեկություն, թե Արցախի երկու նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը այս պահին Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վարչապետի խոսնակը «Փաստինֆո»-ի հարցը դեռ չլսած, պատասխանեց՝ «Ես նման տեղեկություն չունեմ», ապա հարցը լսելուց հետո կրկնեց. «Ես էլ եմ այդ մասին խոսում, ես նման տեղեկություն չունեմ»։